Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սպասում են բովանդակային փաստաթղթերի հրապարակմանը

Սպասում են բովանդակային փաստաթղթերի հրապարակմանը
13.10.2013 | 14:32

Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելուն տրված որոշմանը անմիջապես դեմ արտահայտվեցին ընդդիմադիր և արևմտյան արժեքների կողմնակից մի շարք կուսակցություններ:

Սպասվում էր, որ նրանք, մի կողմ թողնելով հավակնությունները, կարող են գոնե այս հարցի շուրջ միավորվել և կազմակերպել բողոքի ակցիաներ՝ փորձելով չեղյալ հայտարարել մեր ինքնիշխանությունը ոտնահարող այս որոշումը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են պատրաստվում անել՝ ընդդեմ Մաքսային միությանը միանալու որոշման:

Պետրոս Մակեյանը հիշեցրեց շաբաթներ առաջ իրենց կուսակցության տարածած հայտարարությունը:

«Մենք սպասում ենք բովանդակային փաստաթղթերի հրապարակմանը, որոնք վերաբերում են ինչպես Մաքսային միությանը, այնպես էլ՝ ԵՄ ասոցացման համաձայնագրին: Երբ կծանոթանանք այդ փաստաթղթերին, այն ժամանակ էլ կիմանանք, թե ինչ քայլեր ենք պատրաստվում անել: Ընդ որում՝ ԵՄ ասոցացման համաձայնագրին միանալը չպետք է լինի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրից անկախ: Հակառակ դեպքում՝ դա կնշանակի, որ պաշտպանում ենք օլիգարխների շահերն ու տնտեսական մենաշնորհները Հայաստանում: ԵՄ ասոցացման համաձայնագիրը վերաբերում է մարդու իրավունքներին, ժողովրդավարական արժեքներին, իսկ մենք գիտենք, որ այդ ամենը իմիտացիա է մեր երկրում»,- մեր զրույցի ժամանակ նշեց Պետրոս Մակեյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ